Մեր մասին

ShopMall.am-ն օնլայն առևտրի հարթակ է, որտեղ միավորված են հարյուրավոր խանութներ, ռեստորաններ (Food Court) և սուպերմարկետ բաժինը: Ներկայացված խանութներում դուք կարող եք գտնել ինչպես հայկական արտադրության ապրանքատեսականի, այնպես էլ որակյալ արտասահմանյան ապրանքներ: Food Court բաժնում ներկայացված են բազմաթիվ ռեստորանների ճաշացանկեր, ինչպես նաև դիետիկ և բուսակերների համար նախատեսված ուտեստներ: Սուպերմարկետն առաջարկում է մթերային, տնտեսական և կենցաղային ապրանքների լայն ընտրանի:

ShopMall.am-ի գործունեության հիմքում ընկած է հաճախորդի համար առավելագույնս շահավետ և որակյալ ծառայությունների մատուցումը: Օնլայն գնումների գործընթացն ապահովելիս մենք ուշադրություն ենք դարձնում հաճախորդների կարիքների և պահանջմունքների վրա՝ ներկայացնելով բարձրորակ ապրանքների լայն տեսականի և հնարավորինս ցածր գներ: